Կյանքի կանոններ «Խոստումը» ֆիլմի գլխավոր դերակատար Քրիստիան Բեյլից

Բրիտանացի դերասան, ով 2010 թվականին ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն։ «Ոսկե Գլոբուս» եւ «Օսկար» մրցանակների դափնեկիր է։ Հայտնի է Բեթմենի դերով։

Ոչ մի ճակատագիր էլ գոյություն չունի։ Կա այն՝ ինչը դու անում ես։

Ես սիրում եմ կանացի քննադատությունը։ Ինձ դուր է գալիս, երբ ասում են․ «Դու ամենավատ դերասանն ես, ում ես տեսել եմ էկրանին»։

Ես չեմ սովորել դերասանի վարպետություն, բացառությամբ մի քանի ամսվա պարապունքների, երբ տաս տարեկան էի։ Ես ձվածեղի դեր եմ խաղացել։

Մայրս պարուհի էր, հայրս՝ օդաչու։ Ես չգիտեմ ինչպես դարձա դերասան, թերեւս պետք է գնալ հոգեթերապեվտի մոտ։

Մանկությունն ավարտվում է այնտեղ, երբ սկսվում է պատասխանատվությունը։ 13 տարեկանում ես խաղացի «Արեւի կայսրությունը» ֆիլմում (Սթիվեն Սփիլբերգի ֆիլմը, 1987թ․): Ստացվեց այնպես, որ հենց այդ ժամանակ հայրս հիվանդացավ եւ կորցրեց աշխատանքը։ Ընտանիքի միակ կերակրողը մնացի ես։

Իմ մանկության տան անմիջապես կողքին մեծ անտառ կար։ Աշխարհում ամենաշատը ես սիրում էի գիշերով այդ անտառում միայնակ զբոսնել։ Ես այն ժամանակ 8 տարեկան էի։ Վախենալու էր, սակայն ես առաջ էի քայլում եւ ինքս ինձ զսպում, որպեսզի չպտտվեմ ու ետ չնայեմ։ Հենց այդ ժամանակ ես ինչ-որ բան իմացա իմ մասին, ճանաչեցի ինձ։

Ես սիրում եմ մութ անկյուններ, ինչպես սունկը, որը ստվերում է աճում։ Ես կարծում եմ, որ սունկ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա։

Քնելը դա մի հաճույք է, որը իրեն յուրաքանչյուրը կարող է թույլ տալ։

Երբ ինձ առաջարկեցին խաղալ Բեթմեն, ինձ թվաց դա հումոր է։

Կինոյում գոյություն ունի տարօրինակ օրենք՝ որքան հեշտ է դերը, այնքան շատ են վճարում։

Եթե Մովսեսը այսօր պայքարեր Եգիպտոսի դեմ, նրան միջազգային ահաբեկիչ կհամարեին։

Հայրս միշտ ասում էր՝ «Ձանձրույթը մեղք է», այս խոսքերով եմ ապրում։

Կկարոտեմ Բեթմենին, եւ այն տաք սեւ ռեզինը իմ դեմքին։

Այն ինչ կատարվում է քո ներսում, մարդիկ պետք է միայն գուշակեն։

Մեկնաբանություն
X