Մենք և մեր հարևանները` ՀԲ «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ-2017» զեկույցում

Համաշխարհային բանկը հունվարյան գնահատականների համեմատությամբ պահպանել է ընթացիկ տարվա համար 2,7 տոկոսի համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը: Այդ մասին ասված է «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ-2017» զեկույցում:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում 2017 թվականին տնտեսական աճը կկազմի 2,7 տոկոս, իսկ 2018 թվականին՝ 3,1 տոկոս: 2016 թվականին տնտեսական աճը եղել է 0,2 տոկոս:

Սպասվում է, որ երկու տարի ռեցեսիայից հետո Ռուսաստանի տնտեսական աճը 2017 թվականին կկազմը 1,3 տոկոս, իսկ 2018 թվականին՝ 1,4 տոկոս:

Համաձայն Համաշխարհային բանկի կանխատեսումների՝ Ադրբեջանի ՀՆԱ-ն 2017 թվականին կկրճատվի 1,4 տոկոսով, իսկ 2018 թվականին կաճի 0,6 տոկոսով, Վրաստանի ՀՆԱ-ն 2017 և 2018 թվականին կգրանցի, համապատասխանաբար, 3,5-ի և 4,0 տոկոսի աճ:

Թուրքիայում 2017 թվականին կանխատեսվում է 3,5 տոկոսի, 2018 թվականին՝ 3,9 տոկոսի տնտեսական աճ: Իրանի տնտեսության վրա նավթարդյունահանման ոլորտում արտադրական հզորությունների սահմանափակումների և ֆինանսների հասանելիության հարցում խոչընդոտների պատճառով սպասվում է աճի ցուցանիշների նվազում մինչև 4 տոկոս, այնուհետև՝ 2018 թվականին՝ մինչև 4,1 տոկոսի աճ:

Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ համաշխարհային տնտեսական աճը 2017 թվականին կամրապնդվի մինչև 2,7 տոկոս՝ արդյունաբերական արտադրության և առևտրի ակտիվացման, շուկայի մասնակիցների վստահության աճի և հումքի գների կայունացման շնորհիվ:

Մեկնաբանություն
X