Շուշան Երիցյանը դարձավ «Միսս ԱՊՀ-2017» մրցույթի հաղթող

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ժամացի կենտրոնում կայացավ «Միսս ԱՊՀ-2017» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը։ Այն առաջին անգամ անցկացվում է Հայաստանում։ Հաղթողի տիտողոսին արժանանալու համար պայքարում են 25 գեղեցկուհիներ ԱՊՀ անդամ 15 երկրներից։ Մրցույթի գլխավոր հովանավորը «Մուլտի գրուպ» կոնցեռնն է։ Միջոցառումը վարում էին ռուս հանրահայտ հաղորդավարուհի Եկատերինա Գուսևան և իմպրովիզիացիաների արքա, հեռուստառադիոհաղորդավար Պավել Դիկանը։

«Միսս ԱՊՀ-2017» մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, որոնք ունակ են բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային նորաձևության և կինոարտադրության ասպարեզներում, նրանց համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում և մասնագիտական աճ։ Հաղթողին սպասվում է նաև հրավերներ աշխարհահռչակ նորաձևության տների, պրոդյուսերական ընկերությունների և կինոարտադրողների կողմից։ Մրցույթի ամենակարևոր պահը, բնկանաբար, դրա արդյունքն էր, թե երբէ հայտարարվելու հաղթողի անունը։ Գեղեցիկ շոուներից հետո վերջապես ժյուրին ամփոփեց արդյունքներն ու հայտարարեց՝ «Միսս ԱՊՀ-2017» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվում Հայաստանի ներկայացուցիչ Շուշան Երիցյանը։ Վերջինս իր հաղթանակը վերցնելուն պես՝ այն նվիրեց Հայաստանին և չմոռացավ շնորհակալություն հայտնել Աստծուն և իր ընկերներին։

Մեկնաբանություն
X