«Երևան... Այս համերգը ես դեռ երկար կհիշեմ»․ Տիմատին երեկվա համերգի մասին

Երեկ Երևանում կայացած համերգից հետո ռուս ռեփեր Տիմատին իր Ինստագրամի էջում տեսանյութ է տեղադրել և գրել․ «Ինձ համար մարդկանց տված վերադառնալու խոստումը միշտ ցանկացած հոնորարից ավելի կլինի: Այդ պատճառով 15 տարվա բեմական գործունեության ընթացքում համերգներ չեն չեղարկվել: Երևան... Այս համերգը ես դեռ երկար կհիշեմ: Հրավիրելով ձեզ՝ ես ակնկալում էի, որ շատերը կգան, բայց չէի սպասում այսքան տեսնել: Շնորհակալ եմ: Նման համերգներից հետո հասկանում ես, որ այսքան տարիների աշխատանքն իզուր չէ: Կարծում եմ՝ նման հրապարակն ու նման հանդիսատեսը ցանկացած արտիստի երազանքն են: Շնորհակալություն»,- գրել է ռեփերը:

Մեկնաբանություն
X