Ծառուկյանին պատկանող կոմբինատից պարզաբանում են

Օրեր առաջ Արմավիրի մարզի Հուշակերտ համայնքի ղեկավար Սամվել Մխիթարյանը հայտարարել էր, թե «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը ընտրությունների արդյունքների պատճառով չեղյալ է համարել գյուղի խաղողագործների՝ «Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատի» հետ կնքած պայմանագրերն, ինչի հետևանքով խաղողագործներն, ըստ գյուղապետի, բերքի իրացման խնդիր են ունեցել։ Կոմբինատի վերստուգող տնօրեն Մարինե Հարությունյանը, անդրադառնալով Ս․ Մխիթարյանի այս հայտարարությանը, ասաց․ «Այդ հայտարարությունն իրականությանն ընդհանրապես չի համապատասխանում, պարոն Ծառուկյանը խաղողագործների հետ վերջին անգամ հանդիպել է ապրիլ ամսին, երբ պատրաստվում էինք խաղողագործներին բաժանել թունաքիմիկատներ և պարարտանյութ։ Պարոն Ծառուկյանն այդ օրն ընդամենը հայտարարեց, որ հարկավորէ խզել այն մարդկանց հետ պայմանարերը, որոնք անբարեխղիճ են գտնվել խաղողի մթերման ժամանակ։ Այսինքն՝ այն խաղողագործները, որոնք գարնանը մեզանից ստացել են թունաքիմիկատներ, պարարտանյութ՝ աշնանը խաղողի բերք հանձնելու դիմաց, բայց նրանք կա՛մ չեն բերել, կա՛մ բերել են անորակ խաղող։ Պարոն Ծառուկյանը նաևա սաց, որ եթե նույնիսկ 100-300 ահզար դրամ պարտք ունի այդ խաղողագործը, ոչինչ, հարկավոր չեն այդ գումարները, բայց նրանք այլևս չեն կարող լինել մեր գործընկերը»։ Այս մասին ժամանակին հայտարարել էր նաև Գագիկ Ծառուկյանը Արմավիրի մարզի խաղողագործների հետ հանդիպման ժամանակ։

Մեկնաբանություն
X