ՌԴ ԱԳՆ աշխատողը

Նախօրեին արտգործնախարարության հետ առնչված մտավորականներից մեկն իր կարծիքն էր հայտնում ՀՀ ԱԳՆ-ի եւ նախարար Նալբանդյանի մասին, որպես իսկական չարիքի մեր երկրի համար։ Կառույց, որը ոչ միայն չի գործում՝ լիովին պարալիզված է, այլեւ մեծապես վնասում է մեզ։ Երբ փորձեցի հասկանալ, թե ինչով է վնասում, զրուցակիցս ոչ ավել, ոչ պակաս ասաց, որ կառույցի ղեկավարը ռուսական ազդեցության գործակալ է, զբաղված է միայն ռուսական իշխանություններին ժամանակին եւ ամենայն խորությամբ տեղեկատվություն փոխանցելով։ Բացի այդ՝ ամեն ինչում հրահանգավորվում է պուտինյան վարչակազմի կողմից եւ ՀՀ ԱԳՆ-ն վերածել է ՌԴ ԱԳՆ-ի ստորաբաժանման։ Լսածս վերագրեցի զրուցակցիս սուբյեկտիվիզմին եւ հակված էի կարծել, որ չափազանցնում է, սակայն ընդամենը ժամեր անց ԱԳՆ-ից ստացվեց մի հաղորդագրություն, որտեղ ներկայացված էր ՌԴ օրվան նվիրված համերգի ժամանակ Նալբանդյանի ճառը, որը ճառագում էր Ռուսաստանի հանդեպ անհուն սիրով, նվիրվածության, բարեկամության, հավերժ հավատարմության խոստումներով։ «Վերջին 10 տարիների ընթացքում ավելի քան 100 հանդիպում է կայացել մեր երկրների ղեկավարների միջեւ: Տպավորիչ թիվ է, չնայած դա բնական է դաշնակից երկրների համար: Բեղմնավոր համակարգում է իրականացվում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ, ինչպես նաեւ կառուցողական փոխգործակցություն միջազգային հարթակների վրա: Ունենք սերտ համագործակցություն անվտանգության եւ ռազմատեխնիկական բնագավառում: Մեր երկրների միջեւ գոյություն ունի ամուր իրավա-պայմանագրային հիմք, ստորագրվել են ավելի քան 200 պայմանագրեր եւ համաձայնագրեր»,- ասել էր Նալբանդյանը։ Փորձեցինք համացանցում գտնել, թե մեր արտգործնախարարը մեկ էլ որ պետության հասցեին է նմանատիպ մի տեքստ արտասանել՝ չգտանք։

Մեկնաբանություն
X