«Երկիր Ծիրանին» դեմ քվեարկեց Կամո Արեյանին, իսկ «ԵԼՔ»-ը՝ ձեռնպահ (տեսանյութ)

>

Այսօր Երեւանի քաղաքապետարանում ավագանու արտահերթ նիստ է հրավիրված: Նիստին մասնակցում են նաեւ «Երկիր Ծիրանի» խմբակցության ավագանու անդամները, որոնք նախորդ նիստերին չէին մասնակցում։

Այսօրվա օրակարգում առաջին հարցը վերաբերում էր փոխքաղաքապետ Կամո Արեյանի վերանշանակմանը։ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը այս հարցի վերաբերյալ ակտիվ դիրքորոշումներ էր հայտնում, նրանք նշում էին, որ նպատակահարմար չեն գտնում Կամո Արեյանի վերընտրվելը, քանի որ այս տարիների ընթացքում նրա աշխատանքը արդյունավետ չի եղել։ Ի վերջո, տեղի ունեցավ քվեարկությունը, ՀՀԿ 45 հոգանոց խմբակցությունը կողմ քվեարկեց Կամո Արեյանին, «Երկիր Ծիրանին» դեմ քվեարկեց, իսկ «ԵԼՔ»-ը՝ ձեռնպահ։

Մեկնաբանություն
X