Չեմպիոնների լիգայի լավագույն գոլերը (տեսանյութ)

Ըստ ընթացիկ շաբաթվա քվեարկության արդյունքների՝ Չեմպիոնների լիգայի 2016/17 սեզոնի լավագույն գոլ է ճանաչվել թուրքական «Բեշիքթաշից» Ջենք Թսունի գոլը: Այս մասին կարդում ենք ՈՒԵՖԱ-ի կայքում: Թոսունն այն խփել է պորտուգալական «Բենֆիկիի» հետ հանդիպման ժամանակ, որը ավարտվել էր ոչ ոքի՝ 3:3 հաշվով: Նրա օգտին քվեարկել էին երկրպագուների 41%-ը: Ջենք Թոսունը կարողացել է առաջ անցնել եւս ֆավորիտ համարվող Մարիո Մանջուկիչից եւ Քրիշտիանու Ռոնալդուից: Ուշագրավ է, որ տեխնիկական դիտորդները Թոսունի գոլը չէին համարել լավագույն եւ առաջնայնությունը տվել էին Մանջուկիչին:

.

Մեկնաբանություն
X