Բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը կզրկվի օլիմպիական արծաթից

Մարզական արբիտրաժային դատարանը մերժել է ռուսաստանցի բռնցքամարտիկ Միխաիլ Ալոյանի բողոքն՝ ընդդեմ իրեն Օլիմպիադա-2016-ի արծաթե մեդալից զրկելու որոշման, տեղեկացնում է դատարանի կայքը:

Մարզական արբիտրաժային դատարանը 2016 թ. հայտնել էր, որ Ալոյանը կզրկվի Խաղերի արծաթե մեդալից դոպինգ ընդունելու պատճառով: Մարզիկից վերցված փորձանմուշի հետազոտությունը դրական արդյունք էր տվել երկամինհեպտանի գործածության մասին:

Մարզիկի անձնական մարզիչ Էդուարդ Կրավցովը բացատրել էր, որ Ալոյանը մրսածություն է ունեցել, ինչի պատճառով էլ նրան թույլատելի չափաբաժին է նշանակվել: Գործի քննությունից հետո դատարանը նշել է, որ Ալոյանը համապատասխան կարգով չի ձևակերպել թերապևտիկ բուժման դեպքում բացառությունների փաստաթղթերը, հետևաբար նաև իրավունք չի ունեցել գործածել այդ դեղամիջոցը:

Մեկնաբանություն
X