Ռոնալդուն հեռանո՞ւմ է «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է ակումբը լքելու իր որոշման մասին, տեղեկացրել է «Marca»-ն:

«Ես լքում եմ «Ռեալը», որոշումն ընդունված է»,- ասել Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի իր թիմակիցներին, որոնց հետ այժմ նախապատրաստվում է Կոնֆեերացիաների 2017թ. գավաթային խաղին:

Նշվում է, որ Ռոնալդուն այդ մասին ավելի վաղ տեղեկացրել էր «Ռեալի» ղեկավարներին՝ նշելով, որ վերջիններս չեն պաշտպանում իրեն հարկերի ճարման հետ կապված դատական քաշքշուկից:

Մեկնաբանություն
X