Արծրու՞ն․․․

Երեկվանից ֆեյսբուքով Արծրունին եմ փնտրում։ Ֆեյսբուքյան էջը չկա։

Կարդացի իր գրառումը թվիթերյան էջում․ «Հարգելի հայրենակիցներ Ֆեյսբուքիս էջը ժամանակավոր խնդիրներ ունի, մինչև առավոտ կլուծվի: Այս պահին սահմանին հանգիստ է, կրակոցները քիչ են»։

Հենց այս պահին էլ փորձում եմ բացել․ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջը չկա։ Հարցը այն չի, որ էջը չկա, արտահայտման այլ տարածքներ կան, այլ այն, որ ՊՆ-ի մամլո խոսնակի էջն այդքան անպաշտպան է եղել․․․ Ի դեպ տեղեկացա, որ էլի էջեր են կոտրվել՝ ադրբեջանական հետքը թողնելով։

Ադրբեջանական գրոհը միայն դիրքերի վրա չի։

Արտահայտման տարածքն էլ պիտի ամուր լինի։ Թե չէ՝ երեկվանից ՊՆ մամլո խոսնակի էջն եմ փնտրում․․․

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X