Մհերի առաջին տանգոն՝ կնոջ հետ (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ երգիչ Մհերի պսակադրության արարողությունը։ Քավորը երգիչ Վրեժ Կիրակոսյանն էր, ներկա էին հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։

Մհերի ընտրյալը մասնագիտությամբ մանկավարժ Արմինեն է, ում հետ երգիչը ծանոթացել էր մոտավորապես 6 ամիս առաջ։ Ինստագրամի իր էջում Սոֆի Մխեյանը տեսանյութ է տեղադրել հարսանեկան արարողությունից, որտեղ Մհերն ու իր ընտրյալը պարում են իրենց առաջին տանգոն։

Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով:

Մեկնաբանություն
X