Ջրհեղեղից հետո Գրելանդիայում չորս մարդ է անհետ կորել

Առնվազն չորս մարդ է անհետ կորել Գրելանդիայում տեղի ունեցած ջրհեղեղներից հետո: Այս մասին հայտնել է KNR ռադիոկայանը: Չորս բնակիչների անհետ կորած լինելու հանգամանքը հաստատել է նաեւ կղզու ոստիկանապետը: Նշենք, որ ջրհեղեղը առաջ էր եկել ստորջրյա երկրաշարժից հետո, որն առաջացրել էր իր հերթին ուժգին ալեբախություն: Ջրհեղեղից հատկապես տուժել է Նուգատսիակ գյուղը, որն ունի101 բնակիչ:

Մեկնաբանություն
X