Բանգլադեշում սողանք է սկսվել, հարյուրավոր մարդիկ են տարհանվել

Չորս մարդ, որոնցից երկուսը երեխաներ, զոհվել են Բանգլադեշում սկսված սողանքների պատճառով: Այս մասին հայտնում է «Ֆրանս պրես» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ հարյուրավոր մարդկանց իշխանությունները տարհանել են սողանքային տարածքներից, իսկ այդ շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն: Սողանքները սկսվել են Կհագրաչհարի շրջանում, որը գտնվում է երկրի հարավարեւելյան շրջանում:

Ինչպես լրատվամիջոցի հետ զրույցում փոխանցել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները, սողանքների պատճառները ամառային սեզոնային մուսսոնային անձրեւներն են, որոնք հատկապես ուժգնացել են կիրակի օրը: Սողանքներ կան նաեւ Մուլվիբազար շրջանում:

Մեկնաբանություն
X