Մեծ քսանյակի գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու համար Գերմանիան կծախսի 32 մլն եվրո

Գերմանիան հուլիսի յոթին եւ ութին Համբուրգ քաղաքում տեղի ունենալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի անվտանգությունն ապահովելու համար կծախսի երեսուներկու միլիոն եվրո: Այս մասին հայտնում է DPA լրատվական գործակալությունը: 20,8 միլիոն եվրո կհատկացվի ոստիկանությանը, իսկ 9,6 միլիոն եվրոն կհատկացվի Քրեական գործերով դաշնային գործակալությանը: Եվս 1,6 միլիոն եվրո կհատկացվի տեխնիկական ծախսերի համար: Նշվում է նաեւ, որ միջոցառումների կազմակերպման համար գերմանական արտաքին քաղաքական գերատեսչությունը կծախսի 49 միլիոն եվրո:

Մեկնաբանություն
X