Արտակարգ միջադեպ Լոնդոնում, մեքենան մխրճվել է հետիոտնի բազմության մեջ (տեսանյութ, ֆոտո)

>

Առնվազն մեկ մարդ է զոհվել Լոնդոնում տեղի ունեցած արտակարգ միջադեպի հետեւանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Մեքենան մխրճվել է հետիոտնի բազմության մեջ։ Ութ մարդ հոսպիտալացվել է: Միջադեպը տեղի է ունեցել բրիտանական մայրաքաղաքի հյուսիս-արեւելքում: Նշվում է, որ մարդկանց վրաերթի ենթարկելուց հետո մեքենայից դուրս է եկել անհայտ զինված անձ եւ հարձակվելով մարդկանց վրա սկսել նրանց դանակահարել: Evening Standard-ը նշում է, որ վիրավորներից մեկը տուժել է դանակի հարվածից: Sky News-ի փոխանցմամբ՝ մեքենայում եղել են երեք հոգի: Երկուսին հաջողվել է փախուստի դիմել: Մեկը ձերբակալվել է: Daily Mail-ը հաղորդում է տասը վիրավորի մասին:

Մեկնաբանություն
X