Քաբուլում ԱՄՆ քաղաքացի են առեւանգել

Ինչպես հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը, անհայտ զինված անձինք Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում առեւնագել են ԱՄՆ քաղաքացու: Միջադեպը տեղի է ունեցել Քաբուլի երրորդ ոստիկանական բաժանմունքի մոտ՝ Քարթ-Է-Չար շրջանում: Նշվում է, որ ամերիկացին համագործակցել է աֆղանական գյուղատնտեսության նախարարության հետ եւ զբաղվել է ոռոգման տեխնոլոգիաներով, անասնապահության ուսուցմամբ: Ներգրավված է եղել Համաշխարհային բանկի գյուղատնտեսական ծրագրերի մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Առեւանգման պատասխանատվությունը դեռւես չի ստանձնել որեւէ կազմակերպություն:

Մեկնաբանություն
X