Որդին կասկածվում է թոշակառու մոր սպանության մեջ

Գեղարքունիքի մարզում երեկ սարսափելի սպանություն է տեղի ունեցել։ Ներքին Գետաշենի բնակիչ, 49-ամյա Հովհաննես Ս․-ն կասկածվում է թոշակառու մոր սպանության մեջ։ 72-ամյա կնոջը հայտնաբերել են մալուխով խեղդամահ արած վիճակում, որդին դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սպանության մեջ կասկածվում է Հովհաննես Ս․-ն։ Նա ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություն
X