Տուլայում ավտովթարից տուժածների վիճակը միջին ծանրության է

Երեկ Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում վթար էր տեղի ունեցել. բախվել էին բեռնատարն ու միկրոավտոբուսը։ Կա 1 զոհ, 9 տուժած։ Զոհվածը ռուս է, իսկ տուժածները՝ հայեր։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խոսնակ Լևոն Թորգոմյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բժիշկները տեղում բուժօգնություն են տրամադրել տուժածներին, ապա նրանց տեղափոխել են բժշկական կենտրոններ․ «Տուժածներից 6-ը տեղափոխվել է Ստուպինո, 3-ը՝ Տուլա քաղաքի հիվանդանոց: Սոտւպինոյում երեքը ստացել են բուժօգնություն եւ չեն մնացել հիվանդանոցում։ Հիմիկվա դրությամբ երեք տուժողը Ստուպինոյում են, երեքը՝ Տուլայում»։

Լեւոն Թորգոմյանի խոսքով՝ տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Նա նշեց, որ վթարի մասով քննությունը շարունակվում է, առայժմ որեւէ բան չեն կարող ասել։

Մեկնաբանություն
X