Լաստանավի վթարից ԱՄՆ-ում տասնութ մարդ է տուժել

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Գիաննիս Պորտ քաղաքում լաստանավի վթարից տասնութ մարդ է տուժել: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Լաստանավն իրականացրել է Նանտակետ-Պորտ-Գիանիս ջրային երթուղին: Տուժածներից երեքը անհրաժեշտ բուժօգնություն ստացել են տեղում, իսկ տասնհինգը հոսպիտալացվել են: Միջադեպի մանրամասները դեռւես ճշտվում են, Գիաննիսի ոստիկանապետ Դին Մելիանսոնը հայտարարել է, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկնաբանություն
X