Մակրոնի կուսակցությունը հաղթել է Ֆրանսիայի պառլամենտական ընտրությունների երկրորդ փուլում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ Հանրապետություն» շարժումը հաղթել է կիրակի տեղի ունեցած պառլամենտական ընտրությունների երկրորդ փուլում: Այս մասին հայտնում է Ֆրանսիայի ՆԳ նախարարությունը: Ըստ «Ֆրանս պրես» լրատվական գործակալության, Մակրոնի կուսակցությունը հավաքել է ձայների 56,76% տոկոսը: Երկրորդ տեղում Հանրապետականներն են՝ 22,59% քվեով, որին արդեն հաջորդում են Ազգային ճակատը 9,93% եւ Սոցիալիստական կուսակցությունը՝ 6,24%: Նշվում է, որ այս ընտրությունները աչքի են ընկել չափազանց ցածր հաճախելիությամբ:

Մեկնաբանություն
X