Ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով Շտուտգարտի օդանավակայանում երկու անձի են ձերբակալել

Գերմանական Շտուգարտ քաղաքի օդանավակայանում երկու անձի են ձերբակալել ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքով: Այս մասին հայտնում է Stuttgarter Zeitung-ը՝ նշելով, որ ձերբակալվածները ցանկացել են մեկնել Բուլղարիա Շտուտգարտի օդանավակայանից: Հարցաքննությունից եւ ձերբակալության հետ կապված մյուս մանրամասներից որեւէ լրացուցիչ հաղորդում իրավապահների կողմից դեռ չի արվել: Նշվում է միայն, որ Bulgaria Air ավիաընկերության օդանավը հատուկ խուզարկության է ենթարկվել, քանի որ իրավապահները տեղեկություններ են ունեցել, որ ինքնաթիռում ահաբեկչություն էր նախապատրաստվում: Շուտգարտից Վառնա մեկնող օդանավի բոլոր 180 ուղեւորները տարհանվել են, ապա արդեն ուղարկվել Վառնա այլ ինքնաթիռով:

Մեկնաբանություն
X