«Երկիր Ծիրանիի» ավագանու անդամները հանդես կգան հայտարարությամբ

Մենք առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ, կարձագանքեք տեղեկություններին, որը իրենք տարածել են։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց «Երկիր Ծիրանի» Երեւանի ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԵԾ-ի տարածած հայտարարությանը, որտեղ անվստահություն են հայտնել իր եւ ավագանու մյուս անդամ Մնացական Պարակշիեւի նկատմամբ։

Հայկ Պետրոսյանը միայն ավելացրեց, որ ինքը կուսակցության անդամ չի եղել, ինքը եւ Պարակշիեւը համատեղ հայտարարությամբ հանդես կգան։ Իսկ «Երկիր Ծիրանիից» էլ մեզ հայտնեցին, որ շուտով մամուլի ասուլիս կհրավիրեն եւ բոլոր հարցերին կպատասխանեն։

Հիշեցնենք, որ երեկ Երկիր Ծիրանի կուսակցությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները անցկացրել են նիստ, որին մասնակցել են խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը, քարտուղար Մարինա Խաչատրյանը և անդամ Սոնա Աղեկյանը: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիեւին անվստահություն հայտնելու և նրանց Երևանի ավագանու մշտական հանձնաժողովներից ետ կանչելու հարցերը: Նշվում է, որ անվստահության հիմք է ընդունվել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի կողմից կուսակցության գաղափարախոսությանը, ծրագրերին և սկզբունքներին դավաճանելը, ինչպես նաև երևանցու գերակա շահը անձնական շահերին ստորադասելու փաստը:

Մեկնաբանություն
X