Իրաքյան զինուժը սկսել է Մոսուլի Հին քաղաքի ազատագրումը

Իրաքյան կառավարական ուժերը ձեռնամուխ են եղել Մոսուլի Հին քաղաք կոչված թաղամասի ազատագրմանը, որը դեռեւս գտնվում է ԻՊ գրոհայինների հսկողության ներքո: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական Բաղդադի տարածած հայտարարությունն այս առնչությամբ: Ավելի վաղ իրաքյան ուժայիններին հաջողվել էր վերականգնել հսկողությունը Էզ-Զանջիլի եւ Էշ-Շիֆաա թաղամասերի վրա, որոնք գտնվում են Տիգրիս գետի արեւմտյան ափին՝ այդպիսով շրջափակելով Հին քաղաք թաղամասը Արեւմտյան Մոսուլում: Ըստ նույն հայտարարության՝ ներկայումս ԻՊ ձեռքում մնացել է քաղաքի տարածքի ընդամենը 1%-ը:

Մեկնաբանություն
X