Շարունակվում է 48-ժամյա հրադադարը Սիրիայում

Ինչպես հայտնում է Sana լրատվական գործակալությունը, Սիրիայի կառավարական ուժերը դեռ նախօրեին 48 ժամյա հրադադար էին հայտարարել Սիրիայի Դերաա քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում: Հրադադարի նպատակը, ըստ պաշտոնական Դամասկոսի հայտարարության, հաշտության համար վստահության մթնոլորտի ստեղծումն է: Միաժամանակ նաեւ կառավարական ուժերը շարունակում են ամրացնել տեղական հաշտության պայմանավորվածությունները եւ այդ ճանապարհով փորձում են արմատախիլ անել ահաբեկչական «բջիջներին»։

Մեկնաբանություն
X