Իրադրությունը Թուրքիայում շարունակում է մնալ լարված

Իրադրությունը Թուրքիայում շարունակում է մնալ լարված: Արդեն մի քանի օր է թուրքական հասարակությունը քննարկում է զինված ուժերում տեղի ունեցած մասսայական սննդային թունավորման դեպքը, որը տեղի էր ունեցել Մանիսայում: Ինչպես հայտնում է Haber turk-ը, երկրի Պաշտպանության նախարար Ֆըքրի Ըշիքի կարգադրությամբ իրականացվում է քննություն միջադեպի առնչությամբ: Տարածված վարկածի համաձայն՝ յոթ հարյուր երեսունմեկ զինվորները թունավորվել էին անորակ սննդից: Տուժածների վիճակը գնահատվում է կայուն: Մինչ այս սկանդալային միջադեպը հասարակությունը կհասցներ մարսել, հայտնի դարձավ, որ հացադուլ է հայտարարել Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-Հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Ղըլըչդարօղլուի եղբայրը՝ Ջելալ Ղըլըչդարօղլուն:

Այս մասին գրում է ABC gazetesi-ն: Ջելալ Ղըլըչդարօղլուն հացադուլ է հայտարարել ի նշան բողոքի այն մեղադրանքի, որ առաջադրվել է իր կուսակցապետ Քեմալ եղբորը կապված Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու հետ: Թուրքիայի արեւելքում էլ հերթական բախումներն են տեղի ունեցել ուժայինների եւ քուրդ աշխարհազորայինների միջեւ, որոնք, ըստ պաշտոնական Անկարայի հայտարարության, հանդիսանում են Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչներ:

Մեկնաբանություն
X