Կայծակը հարվածել է Ստամբուլ-Թբիլիսի չվերթն իրականացնող ինքնաթիռին

Կայծակը հարվածել է Atlas global ընկերության՝ Ստամբուլ-Թբիլիսի չվերթն իրականացնող ինքնաթիռին: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ նշելով, որ միջադեպից հետո ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Ստամբուլ Աթաթյուրքի անվան միջազգային օդանավակայան: Ըստ հաղորդման, կայծակը հարվածել է ինքնաթիռին օդ բարձրանալուց մի քանի րոպե անց: Թռիւչքն իրականացվել է մի քանի ժամ անց այլ ինքնաթիռով: Նշվում է, որ ուղեւորներից տուժածներ չկան, սակայն վնասվել է ինքնաթիռը:

Մեկնաբանություն
X