Էրդողանը խոսել է Թուրքիայի տնտեսության մասին. ամենավատն արդեն անցյալում է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Թուրքիայի տնտեսության ներկա վիճակի մասին: Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը: Ըստ հաղորդման, Էրդողանը ասել է, որ թուրքական տնտեսության ամենավատ փուլն արդեն անցյալում է եւ ներկայումս աճ կա եւ ներկրման, եւ արտահանման ոլորտներում: Էրդողանը մանրամասնել է, որ արտահանումը աճել է 8,9% եւ կրկին դարձել է ՀՆԱ շարժիչ ուժը:

Նշենք, որ տնտեսական անկումից հետո վերջին շրջանում Թուրքիայում 1,2 միլիոն նոր աշխատատեղ է ստեղծվել։

Մեկնաբանություն
X