Թուրքմենստանում համաներում է հայտարարվել

Թուրքմենստանի նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամմեդովը համաներում է հայտարարել, որը կտարածվի ավելի քան հազար բանտարկյալների վրա: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը՝ նշելով, որ համաներման հրամանագիրը ստորագրվել է մուսուլմանական Ռամադան սրբազան ամսվա Ղադըր Գիջեսի կոչված գիշերային տոնակատարության կապակցությամբ: Ըստ հաղորդման, արդեն իսկ հանձնարարական է տրված համաներվածների ազատ արձակումն ու տունդարձի վերադարձը կազմակերպելու համար:

Մեկնաբանություն
X