Բահրեյնը պահանջել է դուրս բերել իր զորքերը հակաահաբեկչական կոալիցիայի կազմից

Բահրեյնի իշխանությունները քառասունութ ժամ ժամանակ են տվել Քաթարի իշխանություններին դուրս բերել իրենց զինվորական ստորաբաժանումները ԱՄՆ կողմից գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը վկայակոչելով իրավիճակին ծանոթ իր աղբյուրներին: Ըստ հաղորդման, քաթարյան զինվորականները գտնվում են ներկայումս Բահրեյնում գտնվող կենտրոնական զինվորական հրամանատարության շտաբում եւ մասնակցում են կոալիցիայի կազմում հակա-ահաբեկչական գործողություններին:

Հաղորդվում է նաեւ որ քաթարցի զինվորականների արտաքսման մասին ծանուցում է ուղարկվել նաեւ ամերիկյան հրամանատարությանը եւ առաջիկայում նրանք կլքեն Բահրեյնի տարածքը:

Մեկնաբանություն
X