Մալիում գրոհայինները հարձակվել են առողջարանի վրա․ կա առնվազն երկու զոհ

Մալիի մայրաքաղաք Բամակոյի մոտակայքում գտնվող Դուգուրակորո բնակավայրի Le Campement Kangaba առողջարանը ենթարկվել է զինված հարձակման գրոհայինների կողմից: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, նշելով որ հարձակման հետեւանքով առնվազն երկու մարդ է զոհվել: Ինչպես լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է Մալիի Անվտանգության նախարար Բաբա Սիսսեն, ներկա պահին դեպքի վայրում են անվտանգության ուժերն ու հատուկ ջոկատայինները՝ գրոհայիններին վնասազերծելու համար: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Որեւէ խմբավորում չի ստանձնել նաեւ բռնարարքի պատասխանատվությունը:

Մեկնաբանություն
X