Կոնֆեդերացիաների գավաթ. Պորտուգալիան նվազագույն հաշվով հաղթեց Ռուսաստանին

Ռուսաստանի հավաքականը Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության խմբային խաղում 0:1 հաշվով զիջեց Պորտուգալիայի ազգային թիմին: Միակ գոլը խաղի 8-րդ րոպեին խփել է Կրիշտիանու Ռոնալդուն:

«Իհարկե, ես շատ ուրախ եմ: մենք երջանիկ ենք, որովհետև Պորտուգալիան առաջին անգամ է հաղթում Ռուսաստանում: Ռուսաստանի հավաքականի երկրպագուները ճնշում էին գործադրում մեզ վրա, բայց մենք ավելի շատ պահեր ունեինք և, ի վերջո, հաղթեցինք: Մեզ կարելի է շնորհավորել, մենք 4 միավոր ունենք»,- ասել է Կրիշտիանու Ռոնալդուն՝ հետխաղյա մամլո ասուլիսում:

Մեկնաբանություն
X