Հովհաննես Բաչկովը դուրս է եկել ԵԱ եզրափակիչ

Խարկովում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակչի ուղեգիր է նվաճել, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:

Մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում հայ բռնցքամարտիկը 5:0 հաշվով առավելության է հասել Լեհաստանի ներկայացուցիչ Մաթյոս Թոմաս Պոլսկիի նկատմամբ և դուրս է եկել եզրափակիչ:

Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար մեր բռնցքամարտիկը վաղը կմրցի անգլիացի Լյուկ Մկկորմակի հետ:

Մեկնաբանություն
X