Ալեքսանդր Հարությունյանին նվիրված փառատոն

Հունիսի 25-30-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամն առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանին նվիրված «Ա. Հարությունյանի անվան փողային գործիքների միջազգային փառատոնը», որը կկրի շարունակական բնույթ՝ յուրաքանչյուր տարի Հայաստան բերելով բազմաթիվ հայտնի անուններ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է Կարեն Դուրգարյանը: Անդրանիկ փառատոնի շրջանակներում կլինեն երեւանյան պրեմիերաներ, իսկ արդեն հաջորդ տարի փառատոնը կհյուրընկալի աշխարհահռչակ շեփորահար Արթուրո Սանդովալին, ով կկատարի Ալեքսանդր Հարությունյանի «Շեփորի կոնցերտը»:

Այս տարի փառատոնն իրականացվում է Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հետ համատեղ: Փառատոնին այս տարի մասնակցելու են երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Սլովենիայից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Բելգիայից, Սերբիայից, Ճապոնիայից, Պուերտո Ռիկոյից:

Մեկնաբանություն
X