Ռուսաստանի հավաքականը դորս մնաց Կոնֆեդերացիաների գավաթի համար պայքարից

Ռուսաստանի հավաքականը խմբային մրցաշարի վերջին խաղում զիջեց Մեքսիկայի ընտրանուն և դուրս մնաց Կոնֆեդերացիաների գավաթի համար հետագա պայքարից:

Հանդիպումը տեղի ունեցավ Կազանում և ավարտվեց 1:2 հաշվով: Ալեքսանդր Սամեդովի գոլին մեքսիկացիները պատասխանեցին Նեստոր Արաուխոյի և Իրվին լոսանոյի դիպուկ հարվածներով:

Խաղի 68-րդ րոպեից 10 հոգով մնացած Ռուսաստանի հավաքականը ոչինչ չկարողացավ անել պարտությունից խուսափելու համար:

Մեկնաբանություն
X