Հարավային Կորեան ցանկանում է ԿԺԴՀ-ի հետ մեկ թիմով մասնակցել 2018թ. ձմեռային Խաղերին

>

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ընը Հյուսիասային Կորեային առաջարկել է մասնակցել 2018թ. Փհենչխանի օլիմպիադային միասնական թիմով, տեղեկացնում է Կիոդո գործակալությունը:

Այդ մասին Հարավային Կորեայի նախագահը հայտարարել է Մուջուում անցկացվոզ Թեկվանդոյի մրցումներին ժամանած ԿԺԴՀ թիմի դիմավորման արարողության ժամանակ: Նշվում է, որ պատվիրակության կազմում է եղել նաև ԿԺԴՀ-ից ՄՕԿ ներկայացուցիչ Թոմաս Բախը:

Մուն Չժե Ընը Հյուսիսային Կորեային առաջարկել է մասնակցել Օլիմպիադային, ինչպես նաև ձևավորել միասնական թիմ, որը կկարողանար մասնակցել խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

Մեկնաբանություն
X