Կարեն Խաչանովը պարտվել է Ռոջեր Ֆեդերերին

Հալեի մրցաշարի կիսաեզրափակիչում աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը մրցեց Ռուսաստանի առաջին համար Կարեն Խաչանովի հետ և առավելության հասավ երկու սեթում՝ 4:6, 6:7 (5:7)։

Համաշխարհային դասակարգման աղյուսակում 38-րդ տեղը զբաղեցնող 21-ամյա մոսկվացի հայ մարզիկը կարողացել է դիմադրել 1 ժամ 25 րոպե։ Շվեյցարացի լեգենդար թենիսիստն այժմ 5-րդ ռակետն է, այս մրցաշարում հանդես է գալիս առաջին համարով։

Կարեն Խաչանովն առաջին անգամ է խոտածածկով կորտերում հասնում կիսաեզրափակիչ։
Ուիմբլդոնի մրցաշարում նա կլինի համար ստացած թենիսիստների շարքում։

Մեկնաբանություն
X