Չեմպիոնների լիգա. Երևանի Ալաշկերտի հայտացուցակը

«Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը ներկայացնում է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար:

Աբրահամ Խաշմանյանը 20 ֆուտբոլիստի է հայտավորել առաջիկա մրցաշարին.

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գևորգ Կասպարով:

Պաշտպաններ. Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Վահագն Մինասյան, Դանիել Ստոյկովիչ, Դմիտրի Խովբոշա, Անդրանիկ Ոսկանյան, Մլադեն Զելկովիչ, Միլիան Յաբլան:

Կիսապաշտպաններ. Խորեն Վերանյան, Արտակ Գրիգորյան, Արտակ Եդիգարյան, Արթուր Եդիգարյան, Արտակ Դաշյան, Զավեն Բադոյան:

Հարձակվողներ. Ուրոշ Նենադովիչ, Միհրան Մանասյան, Լեստեր Պելտիեր, Գևորգ Նռանյան:

Հիշեցնենք, որ որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» կհանդիպի Անդորրայի չեմպիոն «Սանտա-Կոլոմային»:

«Ալաշկերտի» և «Սանտա-Կոլոմայի» միջև առաջին հանդիպումը կկայանա հունիսի 27-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

Մեկնաբանություն
X