Մարադոնան իրեն համարել է Պուտինի ֆանատը

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ հանդիսանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ֆանատը: Ole-ին տված հարցազրույցում Մարադոնան խոսել է եկող տարի Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին եւ նշել, որ լավ առիթ կլինի, որպեսզի շփվի նախագահ Պուտինի հետ:

«Նա զանգել էր ինձ եւ խնդրել, որ առաջնության համար մի փոքրիկ բան անեմ: Ես Պուտինի ֆանատն եմ եւ ուրախությամբ արձագանքեցի այդ խնդրանքին: Իհարկե մի քանի ամիս առաջ արդեն այդ հարցը քննարկվել էր, սակայն որ նախագահն անձամբ դա կխնդրի ինձանից, իհարկե հաճելի էր»,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը:

Մեկնաբանություն
X