ՀՏ Հայկոն վիրահատվել է

Վերջերս ռեփեր ՀՏ Հայկոն անվասայլակին գամված լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան իր էջում, ինչը բուռն քննարկումների առիթ էր դարձել։ Նա պատասխանել էր երկրպագուների հարցերին եւ նշել, որ ոտքի ջիլն ամբողջությամբ պոկվել է, իրեն լավ է զգում։

Մեզ հասած տեղեկութուններով՝ Հայկոն վիրահատության է ենթարկվել մայիսի 12-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, բժիշկները փոխացել են, որ լիարժեք կապաքինվի մեկ ամսից։ Դեպքի հետ կապված տարբեր խոսակցություններ են շրջանառվում, բայց Հայկոն պաշտոնական ոչինչ չի ասում․ «Մեկ ասում են ավտովթարից ա եղել, մեկ էլ՝ սպորտզալում պարապմունքին ժամանակ։ Ինքն էլ էդ մասին չի խոսում»,- ասաց մեզ մեր աղբյուրը։

Փորձեցինք կապ հաստաել Հայկոյի հետ, սակայն նա հեռախոսազանգերին չպատասխանեց։ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից մեզ հայտնեցին, որ հարցին այսօր չեն կարող պատասխանել։

Մեկնաբանություն
X