Ես դստերս առողջական խնդիրների պատճառով եմ մեկնել Հայաստանից

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանը հերքում է լուրերը, թե ինքը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի մարզչի պաշտոնից ազատման դիմում է գրել և Հայաստանից հեռացել ոչ թե դստեր հիվանդության, այլ ՀԱՕԿ-ի հետ ուենցած ֆինանսական խնդիրների պատճառներով։ Մկրտչյանը, ով այս օրերին Հայաստանում չի գտնվում, տեսաուղերձ է հղել և հայտնել, որ ինքը ՀԱՕԿ-ի կամ Գագիկ Ծառուկյանի հետ որևէ խնդիր երբևէ չի ունեցել։

«Ես իմ դիմումում գրել եմ, որ Հայաստանից մեկնում եմ դստերս առողջական խնդիրների պատճառով, խնդրում եմ՝ իմ անունը մի շահարկեք, հենց որ դստերս առողջական խնդիրները կարգավորվեն, հուսով եմ՝ կվերադառնամ»,-տեսաուղերձով ասել է Արմեն Մկրտչյանը։

Մարզիչներն էլ հերքում են այն լուրերը, թե Գագիկ Ծառուկյանը չի վճարում մարզիկներին խոստացված գումարը։ Օգսեն Միրզոյանն, օրինակ, նշում է, որ այն, ինչ խոստացել է Ծառուկյանը, հաստատ արել է, մի բան էլ ավել է արել։ Նույնն է ասում նաև օղակների արքա Ալբերտ Ազարյանը։

Մեկնաբանություն
X