Քրիշտիանու Ռոնալդուն իր նորածին երկվորյակների հետ լուսանկար է հրապարակել

Պորտուգալիայի հավաքականի ավագ եւ Մադրիդի «Ռեալի» խաղացող Քրիսշտիանու Ռնոլադուն իր թվիթերյան էջում հրապարակել է լուսանկար իր նորածին երկվորյակների հետ: Այս մասին գրում է The Sun-ը:

Նշենք, որ երեխաները ծնվել է հունիսի սկզբին: Կոնֆեդերացիաների գավաթի կիսաեզրափակչում Պորտուգալիայի կրած պարտությունից հետո Ռոնալդուն հայտարարեց, որ հայր է դարձել եւ լքում է հավաքականի դիրքերը: Հայտնի չէ, թե ով է երկվորյակ քրոջ եւ եղբոր մայրը: Պարբերականը նշում է, որ Ռոնալդուն դիմել է փոխնակ մոր ծառայությանը եւ մայրը ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ից է: Նորածիններին անվանել են Եվա եւ Մաթեու: Նշենք նաեւ, որ Ռոնալդուն նաեւ յոթ տարեկան տղա ունի՝ Քրիշտիանու-կրտսերը:

Մեկնաբանություն
X