Grand Chess Tour. Արոնյանը կիսեց 5-7-րդ տեղերը

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն ավարտել է իր ելույթները Բելգիայի Լյովեն քաղաքում կայացած Grand Chess Tour-ի Լյովենի փուլում և 9 միավորով բաժանել 5-7-րդ տեղերը:

Հայ գրոսմայստերն այսօր տեղի ունեցած վերջին 3 տուրերում (7, 8, 9) նախ՝ ոչ-ոքի է խաղացել ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ, ապա՝ պարտվել ամերիկացի Ուեսլի Սոին և հաղթել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին:

Մեկնաբանություն
X