Կոնֆեդերացիաների գավաթը խաղադաշտ կբերի հանրահայտ Ռոնալդոն

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կմասնակցի Կոնֆեդերացիաների 20117թ. գավաթի փակման արարողությանը,- տեղեկացնում է «Чемпионат»-ը:

Փակման արարողությունը կմեկնարկի Չիլի-Գերմանիա խաղից 45 րոպե առաջ: Արարողության այդ հատվածում խաղադաշտ կբերվի Կոնֆեդերացիաների խաղարկության գավաթը: Պատվավոր մրցանակը խաղադաշտ բերելու պատիվը տրվել է Ռոնալդոյին

«Ուրախ եմ: Այստեղ ամեն ինչ ամենաբարձր մակարդակով է կազմակերպված: Կասկած չկա, որ գալիք տարի մենք Ռուսաստանում նաև հրաշալի Աշխարհի առաջնություն կտեսնենք»,- ասել է Ռոնալդոն:

Մեկնաբանություն
X