Հայտնի է Եվրոպայի ֆուտբոլի երիտասարդական առաջնության հաղթողը

Գերմանիայի U21 հավաքականը, հաղթանակ տոնելով Իսպանիայի հավաքականի հանդեպ, դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության այս տարվա հաղթող: Խաղն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ գերմանացիների: Եզրափակչի հանդիպումը կայացել է Լեհաստանի Կրակով քաղաքում: Միակ գոլի հեղինակ է դարձել Միտչել Վայզերը: Նշենք, որ վերջին անգամ Գերմանիայի երիտասարդական հավաքականը չեմպիոն էր դարձել 2009 թվականին: Եվրոպայի երիտասարդական առաջնության ռեկորդակիր է Իտալիայի U21 հավաքականը, որը չեմպիոն է դարձել հինգ անգամ:

Մեկնաբանություն
X