Մարզիկները չեն հանգստանում

Մարզաշխարհի ներկայացուցիչներին հանգիստ չի տալիս մամուլում տարածված այն տեղեկությունը, թե ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի վճարում մարզիկներին խոստացած գումարները, և որ ՀԱՕԿ-ի ու Ծառուկյանի հետ ունեցած խնդիրների պատճառով է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արմեն Մկրտչյանն արտագաղթել Հայաստանից։

«Ես չեմ լսել նման դեպք, երբ պարոն Ծառուկյանն ինչ-որ բան խոստանա ու չանի։ Համենայնդեպս դա չի իրականությանը չի համապատասխանում»,-կարծում է բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանն էլ վրոդվված է նման լուրերից, որոնց միջոցով փորձում են, իր խոսքերով ասած, «փորձում են կպնել սպորտին»։ Ըստ նրա՝ սպորտսմեններին չպետք է նեղացնել, ինչպես նաև չի կարելի նեղացնել այն մարդկանց, որոնք մեծ լումա ունեն ներդրած սպորտում։

«Դա սուտ է, որովհետև պարոն Ծառուկյանը միշտ եղել է սպորտի և սպորտսմենների կողքին, միշտ նրա սեփական միջոցներով կազմակերպվել են տարբեր հավաքներ և միջոցառումներ»,-իր մարզիկ ընկերների խոսքը շարունակում է օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը։

Օլիմպիական խաղերի մեկ այլ փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի խոսքով էլ՝ ՀԱՕԿ նախագահը ինչ խոսք է տալիս, անմիջապես անում է, դեռ մի բան էլ ավելինէ անում և իր խոստացած ժամանակից էլ շուտ։ «Այնպես որ, անհնար է՝ նա չվճարի մարզիկներին խոստացած գումարները»,-կարծում են մարզաշխարհի ներկայացուցիչները։

Մեկնաբանություն
X