Մարադոնան ցանկանում է ղեկավարել ֆուտբոլի ռուսական ազգային հավաքականը

Լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ ցանկանում է եւ պատրաստ է ստանձնել ՌԴ ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի պաշտոնը: Советский спорт պարբերականին տված հարցազրույցում Մարադոնան ասել է, որ հենց այդ ցանկությամբ է, որ ժամանել է Ռուսաստան եւ նշել, որ շատ աշխատանք կա անելու: Նշենք, որ ներկայումս ռուսական հավաքականը մարզում է Ստանիսլավ Չերչեսովը եւ հիմնական խնդիրը ռուսական հավաքականին հաջորդ տարվա աշխարհի առաջնությանը պատրաստելն է:

Մեկնաբանություն
X