Քաղաքականություն

Տղերք, հետ կգաք․․․

Այսօր՝ հուլիսի 1-ին, մեկնարկեց ամառային զորակոչը: Տարածքային զինկոմիսարիատներից այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել առաջին նորակոչիկները:

Ֆեյսբուքում շատ ջերմ են արձագանքում։ Հազարավոր գրառումներ կարդալով, ընդհանրացրի՝ մարդիկ Բանակ գնացողին, Զինվորին մի այլ կարգի են սիրում։ Դա չես կարող նկարագրել, ինչպես չես կարող նկարագրել երեխայիդ նկատմամբ սերն ու անհանգստությունը, մտահոգությունն ու ջերմությունը։

Կարեն Սիմոնյան

Էսօր առաջին զորակոչն էր
Տղերք, հետ կգաք

Araqs Mamulyan

Էսօր ամառային զորակոչը մեկնարկեց: Բանակ են գնում 1999 թիվ տղերքը: 99 Կառլ, համարյա՝ 2000 թիվ, էն որ դու անգամ չես հավատում, որ էդ թվի մարդիկ են լինում, իսկ իրենք բռնում ու գնում են քեզ պաշտպանելու

Կարեն Հովհաննիսյան

Տղերք ջան, ոտքներդ խերով լինի Հայոց բանակ... Գիշերներն ու լուսաբացները բարով անցկացնենք Հայոց բանակում ... Խաղաղ գիշեր ՀԱՅԱՍՏԱՆԻՍ..

Արամ Մանուկյան

Զորակոչը մեկնարկեց: Ձեզ բարի ծառայություն տղերք ջան :

** Marina Dolvatyan**

Բարի ճանապարհ ձեզ տղերք ջան։ Անփորձանք ծառայեք ու վերադառնաք։

Vardges Hakobyan

Բարի ծառայություն, մեռնեմ ձեզ, Աստված ձեր հետ։

Qnarik Smbatyan
Բոլորդ ողջ և առողջ վերադառնաք տուն։ Աստված ձեզ պահապան։

Տղերք, հետ կգաք։ Խնդրանք, որի մեջ ամփոփված է հայ ժողովրդի ձայնը։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X