Գերմանիան դարձավ կոնֆեդերացիաների այս տարվա գավաթակիր

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականը 1:0 հաշվով հաղթանակ տոնեցին Չիլիի հավաքականի հանդեպ, Կոնֆեդերացիաների գավաթի առաջնության եզրափակչում եւ դարձան առաջնության այս տարվա գավաթակիր: Հանդիպման միակ գոլի հեղինակ դարձավ Լարս Շտինդելը հանդիպման 20-րդ րոպեին:

Գերմանիան այսպիսով վեցերորդ գավաթակիրն է: Ավելի վաղ հաղթանակ էին տոնել՝ Արգենտինայի, Դանիայի, Բրազիլիայի, Մեքսիկայի եւ Ֆրանսիայի հավաքականները: Նշենք, որ Գերմանիայի հավաքականը 2005-ին գրավել էր երրորդ տեղը:

Մեկնաբանություն
X