Դրաքսլերը արժանացել է Կոնֆեդերացիաների գավաթի «ոսկե գնդակին»

Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը ճանաչվել է Կոնֆեդերացիաների գավաթի այս տարվա առաջնության լավագույն խաղացող եւ արժանացել «ոսկե գնդակի»: Ինչպես հայտնում է ТАСС-ը, Դրաքսլերը եղել է Գերմանիայի հավաքականի ավագ: Նա 23 տարեկան է: Հիշեցնենք, որ Կոնֆեդերացիաների գավաթի «ոսկե գնդակի» արժանացել են՝բրազիլացի երկվորյակներ Դենիլսոնները 1997-ին, Ռոնալդինյոն (1999), Ադրիանոն(2005), Կական(2009), եւ Նեյմարը՝2013-ին, ինչպես նաեւ Ռոբեր Պիրեսը 2001-ին եւ Թիերի Անրին՝2003-ին:

Մեկնաբանություն
X